1. ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Մենք ԷՆԴՍ Վեյփ Շոփն ենք և ձեր անձնական տվյալները մշակում ենք իբրև համատեղ վերահսկողներ: Սա նշանակում է, որ ձեր տվյալների մշակման և պահպանման համար մենք կրում ենք համապարտ պատասխանատվություն:

2. ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մենք կօգտագործենք ձեր տվյալները, ի թիվս այլ նպատակների (ինչպիսին է օգտագործել էլ. փոստի հասցեն, Ձեզ նորություններ ուղարկելու համար), ձեր ՝ որպես օգտատիրոջ գրանցումը կառավարելու, ապրանքների կամ ծառայությունների գնումները կառավարելու, ձեր հարցումներին արձագանքելու և, եթե ցանկանաք, նաև Ձեզ անհատական նամակներ ուղարկելու համար:

3. ԻՆՉՈՒ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մենք ունենք իրավունք՝ մշակելու ձեր տվյալները տարբեր պատճառներով: Հիմնական պատճառն այն է, որ մենք պետք է մշակենք ձեր տվյալները, որպեսզի իրականացնենք այն պայմանագիրը, որը դուք կնքում եք մեր կայքում գրանցվելիս, ինչպես նաև գնումներ կատարելիս կամ մեր ցանկացած ծառայությունից կամ գործառույթից օգտվելիս: Մենք նաև օգտագործում ենք ձեր տվյալները այլ նպատակների համար, օրինակ ՝ ձեր հարցումներին պատասխանելու կամ ձեզ այն նորությունների մասին ծանուցումներ ուղարկելու համար, որոնց դուք բաժանորդագրվել եք:

4. ՈՒՄ ՀԵՏ ԵՆՔ ՄԵՆՔ ԿԻՍՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մենք փոխանցում ենք Ձեր տվյալները մեզ օժանդակություն կամ աջակցություն ցուցաբերող ծառայություն մատուցող ընկերություններին կամ կամ երրորդ կողմի ծառայություն մատուցողներին:

5. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Դուք իրավունք ունեք մուտք գործել, փոփոխել կամ ջնջել Ձեր անձնական տվյալները: Որոշ դեպքերում Ձեզ վերապահված են նաև այլ իրավունքներ, ինչպիսիք են, օրինակ, Ձեր իրավունքների՝ մեր կողմից օգտագործման կամ փոխանցման դեմ առարկումը, ինչպես ներկայացված է ստորև:

Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս ընթերցել մեր Գաղտնիության քաղաքականության ստորև ներկայացված ամբողջական տարբերակը՝ մեր կողմից ձեր անձնական տվյալների օգտագործման եղանակին և ձեր տվյալների նկատմամբ Ձեր իրավունքներին առավել մանրամասն ծանոթանալու համար:

________

Սույն Գաղտնիության քաղաքականության մեջ դուք կգտնեք բոլոր համապատասխան տեղեկությունները, որոնք վերաբերում են մեր կողմից մեր օգտատերերի և հաճախորդների անձնական տվյալների օգտագործմանը ՝ անկախ այն ալիքից կամ կապի միջոցներից, որոնք դուք օգտագործում եք մեզ հետ համագործակցելու համար:

  • Մենք թափանցիկ ենք ձեր անձնական տվյալների օգտագործման հարցում, որպեսզի օգնենք ձեզ հասկանալ ձեր տվյալների օգտագործման եղանակի հետևանքները և այն իրավունքները, որոնք դուք ունեք ձեր տվյալների նկատմամբ:
    • Մենք մշտապես տրամադրում ենք ձեզ սույն գաղտնիության և cookies ֆայլերի քաղաքականության մեջ ներառված բոլոր տեղեկությունները, որոնք դուք կարող եք ստուգել Ձեր հայեցողությամբ ցանկացած պահի,
  • Դուք կարող եք նաև գտնել լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես ենք մենք օգտագործում ձեր տվյալները, երբ դուք փոխգործակցում եք մեզ հետ:
  • Ահա որոշ տերմիններ, որոնք մենք պարբերաբար օգտագործում ենք սույն գաղտնիության և cookies- ֆայլերի քաղաքականության մեջ՝
  • Երբ մենք խոսում ենք մեր հարթակի մասին, մենք, ընդհանուր առմամբ, նկատի ունենք ցանկացած ալիք կամ միջոց, որը դուք կարող եք օգտագործել մեզ փոխգործակցելու համար: Դրանցից հիմնականը՝
    • Մեր վեբ-կայքը

________

1. Ո՞Վ Է ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ձեր տվյալները վերահսկում են՝

    • ENDS Vapeshop՝ ընկերություն
      • Փոստային հասցե՝ 13/40 Ամիրյան փ, Երևան, Հայաստան:
      • Տվյալների պաշտպանության համար պատասխանատու անձի էլեկտրոնային փոստի հասցե՝ info@ends.am

    Այլ կերպ ասած՝ ENDS Vape Shop Ընկերությունը (այսուհետ՝ "Մենք","Մեզ") հանդիսանում է տվյալների Համատեղ վերահսկողներ: Սա նշանակում է, որ մենք կարգավորում ենք և համատեղ պատասխանատվություն ենք կրում ձեր անձնական տվյալների մշակման և պաշտպանության համար:

    2. ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

    Կախված այն նպատակից, որի համար մենք պարբերաբար մշակում ենք ձեր տվյալները, ինչպես ներկայացված է վերևում, մենք պետք է մշակենք այս կամ այն տվյալները, որոնք, ընդհանուր առմամբ, ընտրվելու են կախված յուրաքանչյուր դեպքից, ինչպես ներկայացված է ստորև՝

    • Ձեր նույնականացման տվյալները (օրինակ ՝ ձեր անունը, ազգանունը, լեզուն և երկիրը, որից Դուք փոխգործակցում եք մեզ հետ, կոնտակտային տվյալներ և այլն),
    • Տնտեսական տվյալներ և գործարքների վերաբերյալ տեղեկություններ (օրինակ ՝ ձեր վճարման կամ քարտի տվյալները, տեղեկություններ ձեր գնումների, պատվերների, վերադարձված ապրանքների մասին և այլն),
    • Միացման վայրի, աշխարհագրական տեղաբաշխման և (կամ) բրաուզերի մասին տվյալներ (եթե, օրինակ, մեզ հետ փոխգործակցում եք ձեր բջջային հեռախոսի միջոցով),
    • առևտրային տեղեկատվություն (օրինակ, եթե դուք բաժանորդագրվել եք մեր նորություններին),
    • տեղեկություն՝ ձեր ճաշակի եւ նախասիրությունների մասին:

    Երբ մենք խնդրում ենք լրացնել Ձեր անձնական տվյալները, որպեսզի Ձեզ հնարավորություն տրամադրենք՝ օգտվելու հարթակի բոլոր ֆունկցիաներից և ծառայություններից, մենք որպես պարտադիր ենք նշում որոշակի դաշտեր, քանի որ դա այն տեղեկատվությունն է, որը անհրաժեշտ է Ձեզ ծառայությունը կամ համապատասխան ֆունկցիոնալությունը տրամադրելու համար: Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե նախընտրեք չտրամադրել մեզ նշված տեղեկատվությունը, հնարավոր է, որ չկարողանաք ավարտել ձեր անձնական էջի գրանցումը կամ օգտվել հասանելի ծառայություններից և հնարավորություններից:

    Որոշ դեպքերում Ձեր մասին տեղեկատվությունը կարող է մեզ տրամադրվել երրորդ անձի կողմից՝ օգտագործելով հարթակում հասանելի համապատասխան գործառույթը կամ ծառայությունը, օրինակ՝ ուղարկելով ձեզ նվեր քարտ կամ պատվիրելով Ձեր հասցեին: Այս դեպքերում մենք ձեր տվյալները մշակում ենք միայն այնքանով, որքանով դա պահանջում է տվյալ գործառույթը կամ ծառայությանը՝ ինչպես նշված է սույն Գաղտնիության քաղաքականության մեջ:

    Կախված նրանից, թե ինչպես եք փոխգործակցում մեր հարթակի հետ, այսինքն՝ կախված այն ծառայություններից, ապրանքներից կամ գործառույթներից, որոնցից ցանկանում եք օգտվել, մենք կմշակենք Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակների համար՝

    3. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԵՐՊՈՎ ՄՇԱԿԵԼ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

    Իրավական պայմանները, որոնց հիման վրա մեզ թույլատրվում է մշակել ձեր անձնական տվյալները, նույնպես կախված են այն նպատակից, որի համար մենք մշակում ենք դրանք:

    4. ՈՐՔԱ՞Ն ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

    Ժամանակը, որի ընթացքում մենք պահպանում ենք ձեր տվյալները, կախված կլինի այն նպատակներից, որոնց համար մենք մշակում ենք դրանք:

     Չնայած այն հանգամանքին, որ մենք կմշակենք ձեր տվյալները սահմանված նպատակին հասնելու համար բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում, մենք հետագայում պատշաճ կերպով պահելու և պաշտպանելու ենք դրանք այն ժամանակահատվածի ընթացքում, որի ընթացքում կարող է առաջանալ դրանց մշակման համար համապատասխան պատասխանատվություն՝ համաձայն գործող օրենսդրության: Հնարավոր գործողություններից յուրաքանչյուրի ժամկետը լրանալուն պես մենք վերացնելու ենք նշված անձնական տվյալները:

    5. ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ԿԻՍՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

    Սույն Գաղտնիության և Cookies ֆայլերի քաղաքականության մեջ նշված նպատակներին հասնելու համար ENDS Vape Shop-ը ձեր անձնական տվյալների հասանելիություն պետք է տրամադրի երրորդ անձանց կողմերին, որոնք մեզ աջակցում են մեր կողմից առաջարկվող ծառայությունների շրջանակներում, օրինակ՝

    • ֆինանսական հաստատություններին,
    • կեղծիքների հայտնաբերման և կանխարգելման մարմիններին,
    • տեխնոլոգիական և վերլուծական ծառայություններ մատուցող ընկերություններին,
    • լոգիստիկայի, տրանսպորտի և առաքման հետ կապված ծառայությունների մատակարարներին և գործընկերներին, և (կամ) նրանց գործընկերներին,
    • հաճախորդների սպասարկման հետ կապված ծառայություններ մատուցողներին,
    • մարքեթինգի և գովազդի հետ կապված ծառայություններ մատուցողներին և անձնակազմին, օրինակ՝ սոցիալական կայքերին, գովազդային գործակալություններին կամ մեր գովազդային գործընկերներին:

    Ծառայությունների արդյունավետության նպատակով այդ մատակարարներից ոմանք գտնվում են Եվրոպական տնտեսական գոտուց դուրս, որոնք չեն առաջարկում տվյալների պաշտպանության այնպիսի մակարդակ, որը համատեղելի է Եվրամիության մակարդակի հետ: Նման դեպքում մենք ձեզ տեղեկացնում ենք, որ ENDS Vape Shop-ը կփոխանցի ձեր տվյալները համարժեք երաշխիքներով և միշտ անվտանգ պահելով ձեր տվյալները՝ օգտագործելով տվյալների փոխանցման ամենահարմար միջազգային գործիքները, օրինակ՝ Ստանդարտ պայմանագրային կետերը և ցանկացած համապատասխան լրացուցիչ միջոցներ:

    6. ՈՐՈՆՔ ԵՆ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԵՐԲ ՄԵԶ ԵՔ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

    Մենք պարտավորվում ենք պահել ձեր անձնական տվյալները գաղտնի և երաշխավորում ենք ձեր իրավունքների կատարման հնարավորությունը: Հաշվի առնելով վերոնշյալը, մենք՝ համատեղ վերահսկողներս, համաձայնեցրել ենք, որ դուք կարող եք անվճար օգտվել ձեր իրավունքներից՝ մեզ էլեկտրոնային նամակ գրելով միասնական էլեկտրոնային փոստի հասցեին (info@ends.am)՝ պարզապես մեզ տեղեկացնելով այն իրավունքի մասին, որից կցանկանայիք օգտվել: Եթե մենք դա անհրաժեշտ համարենք, ձեր ինքնությունը հաստատելու համար մենք կարող ենք խնդրել տրամադրել Ձեր ինքնությունը հաստատող փաստաթղթի պատճենը։

    Մասնավորապես, անկախ ձեր տվյալների մշակման համար օգտագործվող նպատակից կամ իրավական հիմքից, դուք ունեք հետեւյալ իրավունքները՝

    • Պահանջել մեր կողմից պահպանվող Ձեր անձնական տվյալների հասանելիությունը: Մենք հիշեցնում ենք Ձեզ, որ եթե դուք հարթակի գրանցված օգտատեր եք, դուք կարող եք նաև ծանոթանալ այս տեղեկությանը ձեր առցանց հաշվի համապատասխան բաժնում:
    • Մեզ մոտ պահպանված անձնական տվյալների շտկում պահանջելու համար: Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե դուք հանդիսանում եք հարթակի գրանցված օգտատեր, դուք կարող եք նաև մուտք գործել Ձեր անձնական հաշվի անձնական տվյալների համապատասխան բաժինը՝ Ձեր անձնական տվյալները փոփոխելու կամ թարմացնելու համար: Ցանկացած դեպքում խնդրում ենք հաշվի առնել, որ ցանկացած ընթացակարգով ակտիվորեն տրամադրելով մեզ Ձեր անձնական տվյալները, դուք երաշխավորում եք, որ դրանք ճշգրիտ են և հավաստի, և պարտավորվում եք տեղեկացնել մեզ ձեր տվյալների ցանկացած փոփոխության կամ լրացումների մասին: Դուք պատասխանատվություն եք կրում սխալ, կեղծ կամ թերի տեղեկատվության տրամադրման հետևանքով հարթակին կամ հարթակի համար պատասխանատու անձին կամ ցանկացած երրորդ անձին պատճառած վնասների կամ կորուստների համար: Խնդրում ենք հիշել, որ ընդհանուր առմամբ, դուք պետք է մեզ տրամադրեք միայն ձեր անձնական տեղեկատվությունը և ոչ որևէ երրորդ կողմի տվյալներ՝ բացառությամբ սույն Գաղտնիության և cookies ֆայլերի քաղաքականությամբ նախատեսված դեպքերի:
    • Պահանջել, որ մենք ջնջենք Ձեր անձնական տվյալները այն ծավալով, որքանով դրանք այլևս անհրաժեշտ չեն այն նպատակների համար, որոնց համար մենք պետք է շարունակենք դրանք մշակել, կամ երբ մենք այլևս չունենք դրանց մշակման համար օրինական թույլտվություն:
    • Պահանջել, որ մենք դադարեցնենք կամ սահմանափակենք Ձեր անձնական տվյալների մշակումը, որը հանգեցնում է այն բանին, որ որոշ դեպքերում դուք կարող եք խնդրել մեզ ժամանակավորապես կասեցնել նշված տվյալների մշակումը, կամ եթե մենք պահենք Ձեր տվյալները ավելի երկար, քան դա անհրաժեշտ է:

    Եթե դուք մեզ տվել եք ձեր համաձայնությունը ցանկացած նպատակով ձեր տվյալները մշակելու համար, դուք նաև իրավասու եք ցանկացած պահի չեղարկել Ձեր կողմից վերապահված իրավունքները։ Որոշ հանգամանքներ, որոնց դեպքում դուք կարող եք հետ կանչել ձեր համաձայնությունը, մանրամասն նկարագրված են Բաժին 2-ում, որտեղ մենք բացատրում ենք, թե ինչ նպատակներով ենք մշակում Ձեր տվյալները: Օրինակ, եթե դուք չեք ցանկանում, որ մենք Ձեր տվյալներն ուղարկենք երրորդ անձանց՝ Ձեզ համապատասխան գովազդ ցուցադրելու համար, կարող եք փոխել ձեր նախապատվությունները Ձեր բջջային սարքավորման վրա՝ վերակարգավորելով ձեր գովազդային ID-ին կամ անջատելով ձեր սարքավորման համար անհատականացված գովազդը: Եթե դուք օգտագործում եք մեր հավելվածը iOS սարքավորման վրա, կարող եք փոփոխել Ձեր նախապատվությունները Կարգավորումներ/Գաղտնիություն/Գովազդ բաժնում: Եթե Android-ի օգտատեր եք, ապա՝ Կարգավորումներ / Գուգլ/ Գովազդ: Եթե դուք այցելում եք մեր վեբ-կայքը, ապա կարող եք փոխել cookie- ների կարգավորումները Ձեր բրաուզերում:

    Եթե մեզ օրինական կերպով թույլատրվում է ձեր համաձայնությամբ կամ պայմանագրի շրջանակներում մշակել Ձեր տվյալները, ինչպես նկարագրված է բաժին 3-ում, ապա դուք նաև իրավունք ունեք պահանջել ձեր անձնական տվյալների տեղափոխելիությունը: Սա նշանակում է, որ դուք իրավունք կունենաք ստանալու անձնական տվյալներ, որոնք դուք տրամադրել եք մեզ կառուցվածքային, լայնորեն օգտագործվող ձևաչափով՝ դրանք առանց մեր կողմից որևէ խոչընդոտների ուղղակիորեն երրորդ անձանց փոխանցելու հնարավորությունն ապահովելու համար:

    7. ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ԵՐԲ ԴՈՒՔ ՄԵԶ ԵՔ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐ ԿԱՄ ԵՐԲ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՄԵԶ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ:

    Մենք առաջարկում ենք ֆունկցիոնալ հնարավորություններ կամ ծառայություններ, որոնք պահանջում են մեզնից երրորդ անձի անձնական տվյալների մշակում, որոնք դուք պետք է տրամադրեք, օրինակ, նվեր քարտի կամ նվեր վաուչերի ակտիվացման և ուղարկման դեպքում (եթե նման հնարավորությունները հասանելի են), կամ երբ դուք թույլ եք տալիս երրորդ անձի պատվեր կատարել մեր խանութում կամ գործընկեր հաստատություններում: Այն դեպքում, երբ Դուք մեզ եք տրամադրում երրորդ անձանց անձնական տվյալներ, կամ եթե մենք պահանջում ենք դրանք, որպեսզի երրորդ անձը կարողանա Ձեր անունից ստանալ պատվեր, Դուք հաստատում եք, որ Դուք տեղեկացրել եք իրենց անձնական տվյալների մշակման նպատակների և եղանակի մասին։

    Եթե որևէ երրորդ անձ մեզ է տրամադրել ձեր տվյալները, կամ դուք ինքներդ եք տրամադրել դրանք մեր օգտատերերից մեկի կողմից պահանջված գործառույթի կամ ծառայության օգտագործման արդյունքում, մենք դրանք կօգտագործենք նշված գործառույթը կամ ծառայությունը իրականացնելու համար: Ցանկացած դեպքում, այն պետք է համապատասխանի սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նշված նպատակներին, որոնց հղումը միշտ ներառված է մեր հաղորդագրությունների մեջ:

    8. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ և COOKIE ՖԱՅԼԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

    Մենք կարող ենք փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության և cookie ֆայլերի քաղաքականության մեջ, երբ մենք դա նպատակահարմար համարենք։ Նման դեպքում մենք Ձեզ տարբեր ընթացակարգերի միջոցով կծանուցենք (օրինակ, բանների միջոցով, դուրս եկող պատուհանների կամ push ծանուցումների միջոցով), երբ վերանայված փոփոխությունը վերաբերում է ձեր գաղտնիությանը, այնպես, որ դուք կարող եք դիտել փոփոխությունները, գնահատել դրանք և, կախված հանգամանքներից՝ առարկել կամ հրաժարվել ցանկացած ծառայության կամ գործառույթի համար բաժանորդագրությունից: Ամեն դեպքում, խորհուրդ ենք տալիս պարբերաբար դիտել սույն գաղտնիության և cookie ֆայլերի քաղաքականությունը՝ աննշան փոփոխությունների կամ որևէ ինտերակտիվ բարելավումների դեպքում՝ օգտվելով այն հնարավորությունից, որ դուք միշտ կգտնեք այն՝ որպես տեղեկատվության մշտական աղբյուր մեր կայքում և մեր հավելվածում:

    9. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ COOKIES ՖԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ

    Մենք օգտագործում ենք cookie ֆայլեր և նմանատիպ այլ սարքեր՝ հարթակում ձեր գործողությունները հեշտացնելու, մեզ հետ ձեր փոխազդեցության բնույթը հասկանալու, և, որոշ դեպքերում, ձեր նախասիրությունների վրա հիմնված գովազդ ցույց տալու համար: Խնդրում ենք շարունակեք ընթերցել, որպեսզի ավելի մանրամասն հասկանաք cookie ֆայլերի և մեր կողմից օգտագործվող նմանատիպ այլ գործիքների էությունը, դրանց նպատակը, ինչպես նաև ծանոթանալ Ձեզ հետաքրքրող այլ տեղեկատվության: